Հոգեբանական ծառայությունների կենտրոն

Մեր մասին

Բարի գալուստ «Ֆենիքս» հոգեբանական ծառայությունների կենտրոն: Մեր թիմի մասնագետները օգնում են մարդկանց ոչ միայն հաղթահարել դժվարությունները, այլև դառնալ հոգեպես առողջ անհատներ, ովքեր վստահ և գիտակցված առաջ են գնում կյանքի ճանապարհով: Մենք աջակցում ենք ձեզ անձնական աճի և զարգացման ուղու վրա՝ օգնելով բացահայտել ձեր ներուժը և ձեռք բերել ներքին ներդաշնակություն:

Կենտրոնի նպատակն է տրամադրել որակյալ հոգեբանական ծառայություն բոլոր նրանց, ովքեր ունեն անձնային աճի, անձնական խնդիրները լուծելու ցանկություն։

Խնդիրներ, որոնց հետ աշխատում ենք

Աշխատում ենք այն հարցերի հետ, որոնք պահանջում են անվտանգ միջավայր, մասնագիտական ներգրավվածություն և հստակ աջակցող ընթացք։

Վախեր, տագնապ, խուճապային գրոհներ և ֆոբիաներ

Վախեր - Այն պահից սկսած, երբ վախը սկսում է խանգարել ու վնասել մարդու կյանքի որակին, գործ ունենք խնդրի հետ։ Վախի ուժեղ զգացումը հնարավոր է հաղթահարել և բարձրացնել կյանքի որակը, քանի որ վախը մեզ խանգարում է անել որոշակի քայլեր, որոնք կօգնեն լինել ավելի հանգիստ, հաջողակ ու երջանիկ։

Տագնապ - Տագնապը անորոշ, բացասական հուզական ֆոն ունեցող սպասում է ինչ-որ նեգատիվ իրադարձության։ Ըստ էության, տագնապը նույն վախի զգացումն է՝ առանց հստակ հասկացման, թե ինչից ենք վախենում։ Տագնապը մեզ խանգարում է նրանով, որ ձևավորում է կայուն բացասական հուզական ֆոն և բերում է իրադարձությունների բացասական արդյունքների կանխատեսման։ Առանց տագնապի մենք կարող ենք ավելի գիտակից ու բաց աչքերով նայել մեր շուրջը, ավելի հստակ գնահատել ու կանխատեսել իրադարձությունների ընթացքի տարբերակները, պատրաստ լինել ցանկացած ընթացքի և առաջ շարժվել մեր կանգնած տեղից։

Խուճապային գրոհներ - Խուճապային գրոհը սուր վախի զգացում է՝ ուժեղ մարմնական զգացողություններով. սրտխփոց, շնչառության փոփոխություն, ճնշման տատանումներ, գլխացավեր, փորացավեր, սրտխառնոց, գլխապտույտներ, մարմնի ամբողջական կամ վերջույթների դող, քրտնարտադրություն, ուշագնացության կամ վերահսկողության կորստի վախ։ Խնդիրը հաղթահարելու համար անհրաժեշտ է ոչ միայն մարմինը բերել հանգիստ վիճակի և թուլացնել էմոցիոնալ լարվածությունը, այլև հասկանալ, թե խնդրի հիմքում ինչ վախեր կամ այլ խնդիրներ են ընկած, որպեսզի գրոհները թուլանան և պարզ լինի՝ ինչպես վարվել դրանց կրկնությունը կանխելու համար։

Ֆոբիաներ - Ֆոբիան հստակ վախն է որոշակի առարկայից կամ իրադարձությունից։ Ազատվել ֆոբիայից նշանակում է չունենալ այնքան ուժեղ ապրումներ և վախեր, որ դրանց պատճառով կյանքում սահմանափակումներ առաջանան, և հնարավոր լինի ազատ առաջ շարժվել։

Դեպրեսիա

Դեպրեսիան կարող է արտահայտվել բացասական հուզական դաշտով կամ հույզերի բթացմամբ, բացասական մտքերով, կենտրոնացման և մոտիվացիայի բացակայությամբ, ինքնաքննադատական մտքերով, օրինակ՝ «ես ոչնչի արժանի չեմ», «իմ կյանքում ամեն ինչ վատ է», «ինձ հետ ոչ մի լավ բան տեղի չի ունենա»։ Հնարավոր են նաև ինքնասպանության կամ մահվան մասին մտքեր, քնի խանգարումներ, ուժերի բացակայության զգացում, ծուլություն, ախորժակի և քաշի փոփոխություն։ Այս ախտանիշների մի քանիսի միաժամանակյա առկայությունը խոսում է դեպրեսիայի մասին։ Վերջինիս հաղթահարման համար, բացի դեղորայքային բուժումից, ցուցված է նաև հոգեթերապիան։

Ապատիա

Ապատիան հետաքրքրության կորուստն է ամեն ինչի հանդեպ՝ սկսած շրջապատից մինչև սեփական անձի հանդեպ անտարբերություն։ Ապատիան կարող է լինել այլ խնդիրների ախտանիշներից մեկը։ Անհետևողական լինելու դեպքում այն կարող է հասնել ծանր դեպրեսիայի կամ կյանքի իմաստի կորստի։

Նպատակադրման և մոտիվացիայի խնդիրներ

Նպատակը որոշման ու ցանկության արդյունքն է, որին ձգտում ենք հասնել կամ իրագործել։ Մոտիվացիան մարդու մղումն է բավարարելու իր պահանջմունքները և կատարելու որոշակի քայլեր իր ուզածին հասնելու համար։ Մի շարք խնդիրների պատճառով՝ վախեր, ինքնավստահության պակաս, դեպրեսիա, նպատակների կամ իմաստի բացակայություն և այլն, կարող է առաջանալ նպատակների բացակայություն և/կամ մոտիվացիայի պակաս։ Խնդիրը հասկանալուց ու լուծելուց հետո հնարավոր է վերաձևակերպել նպատակները և վերագտնել մոտիվացիան։

Հուզական անկայունություն

Գերհուզականություն, հույզերի թուլացում կամ բացակայություն, հաճախակի փոփոխվող հուզական ապրումներ. այս ամենը կարող է խոսել հոգեկանում տեղ գտած սթրեսների և խնդիրների մասին, որոնց հետ կարելի է աշխատել ու փորձել կարգավորել։

Հոգեսոմատիկ խնդիրներ

Մեր օրերում ավելանում են դեպքերը, երբ բժիշկները հիվանդության կամ որևէ օրգանական, ֆունկցիոնալ խնդրի պատճառ նշում են սթրեսները։ Ցանկացած սթրես իր հետևանքը կարող է թողնել օրգանիզմի վրա։ Օրգանիզմի առողջ գործունեությունը վերականգնելու և պահպանելու համար հարկավոր է հաղթահարել սթրեսների թողած հետևանքները մեր հոգեկանի ու օրգանիզմի վրա։

Մասնագիտական կողմնորոշման խնդիրներ

Երիտասարդները կամ հասուն մարդիկ հաճախ կանգնում են մասնագիտական կողմնորոշման հարցի առջև։ Մասնագիտական թեստավորումը և խորհրդատվությունը հնարավորություն են ստեղծում անձնային առանձնահատկությունների հիման վրա գտնել տվյալ անձին ամենահամապատասխան մասնագիտական ոլորտը։

Տրավմաներ

Սուր սթրեսային իրադարձությունները, որոնց ժամանակ իրական կամ մտացածին վտանգ է սպառնում անձի կյանքին կամ վնասվում է նրա հոգեկան ու ֆիզիկական առողջությունը, կարող են առաջացնել տրավմաներ։ Դրանք բացասական հետևանքներ կարող են թողնել թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական առողջության վրա։ Եթե տրավմայից հետո նկատվում են առօրյա գործունեության կտրուկ փոփոխություններ, քնի խանգարումներ, ագրեսիա, տագնապներ, վախեր, ցրվածություն, տրամադրության անպատճառ փոփոխություններ, մտածական գործընթացների թուլացում, իսկ ֆիզիկական մակարդակում՝ սրտխփոց, ճնշման տատանումներ, խրոնիկ հոգնածություն, մարմնի տարբեր հատվածներում ցավեր առանց օրգանական պատճառների կամ կոորդինացիայի խանգարումներ, տվյալ անձը գտնվում է տրավմայի ազդեցության ներքո և ունի մտերիմների աջակցության ու մասնագիտական օգնության կարիք։

Վիրահատական սթրեսներ

Վիրահատությունները ազդեցություն են թողնում ոչ միայն մարդու օրգանիզմի, այլև հոգեկանի վրա։ Շատ դեպքերում մարդը հոգեպես պատրաստվելու կարիք ունի, և հոգեբանը կարող է ցուցաբերել այդ օգնությունը։ Քիչ չեն նաև հետվիրահատական սթրեսները՝ պայմանավորված տարբեր գործոններով։ Դրանց հաղթահարման համար ևս հոգեբանն այն մասնագետն է, ով կարող է ցուցաբերել արդյունավետ մասնագիտական օգնություն։

Մասնագիտական այրում

Մասնագիտական այրումը առաջանում է խրոնիկ աշխատանքային սթրեսի արդյունքում և բերում է անձնային ու հուզական սպառման, քանի որ կուտակվող ներքին բացասական հույզերը չեն լիցքաթափվում։ Հիմնականում նկատվում են հաճախակի կամ մշտական հոգնածություն, սպառվածության զգացում, ընկալունակության և հակազդման դանդաղում, հաճախակի հիվանդանալ, հետաքրքրության, մոտիվացիայի և նպատակադրման կորուստ, մեկուսացում, քաշի փոփոխություններ, անքննություն կամ քնկոտություն, ձանձրույթի զգացում, դեպրեսիա, դյուրագրգռություն, կյանքի և կարիերայի նեգատիվ կանխատեսումներ, անկառավարելի նյարդային պայթյուններ և այլ բացասական ապրումներ։ Այս ախտանիշները նկատելու դեպքում ժամանակն է խորհրդակցել մասնագետի հետ՝ պատճառների վերացման, սթրեսի հաղթահարման, ռեսուրսների վերականգնման և կյանքում կամ աշխատանքում անհրաժեշտ փոփոխություններ անելու համար։

Որոշման կայացման դժվարություններ

Նման դեպքերում հոգեբանը օգնում է խնդրին նայել տարբեր անկյուններից՝ հաշվի առնելով թե՛ արտաքին պայմանները, թե՛ անձնային առանձնահատկությունները։ Արդյունքում մարդը տեսնում, գիտակցում ու հասկանում է այն ամենը, ինչը խանգարում կամ բարդացնում էր որոշման կայացումը, և կարողանում է կայացնել համապատասխան որոշում։

Կպչուն վիճակներ

Այս խնդրին բնորոշ են չվերահսկվող կպչուն մտքերը, տագնապի կամ վախի զգացումը, կրկնվող կայուն գործողություններն ու ռիտուալները։ Հիմնականում երեք նշաններն էլ նկատվում են միասին, որոշ դեպքերում կարող են լինել միայն մտքերը կամ միայն գործողությունները։ Հոգեթերապիան օգնում է հասկանալ խնդրի հոգեբանական պատճառները և աշխատել դրանց ու կպչունությունների հաղթահարման հետ։ Այս խնդրի դեպքում հաճախ կարիք է լինում հոգեթերապիային զուգահեռ լինել հոգեբույժի հսկողության ներքո։

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

01

Այցելուամետ

Հաշվի ենք առնում յուրաքանչյուր այցելուի պահանջմունքներն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով հոգեբանական աջակցության անհատական ծրագիր։

02

Պրոֆեսիոնալիզմ

Մենք կարևորում ենք պրոֆեսիոնալ մոտեցումը և մեր մասնագետները բազմափորձ են և հարուստ թե՛ տեսական, թե՛ պրակտիկ գիտելիքներով։

03

Գաղտնիություն և էթիկա

Երաշխավորում ենք հանդիպումների լիարժեք գաղտնիությունը և հոգեբանական աջակցության շրջանակում մասնագիտական էթիկայի խիստ հետևումը։

04

Էմպատիա

Ձգտում ենք մշտապես ձևավորել ապահով և աջակցող միջավայր, ուր յուրաքանչյուր այցելու իր հանդեպ կզգա ընկալողունակություն և ընդունում։ Սա մեզ համար առաջնահերթություն է։

05

Մշտական աճ

Մեր մասնագետները պարբերաբար անցնում են վերաորակավորում, վերապատրաստումներ, որպեսզի կարողանան տրամադրել ավելի արդյունավետ օգնություն։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե ցանկանում եք հասկանալ, թե որ ձևաչափն է ձեզ համար առավել հարմար, սկսեք ծառայությունների ամբողջական ցանկից։

Իմանալ ավելին
Խորհրդատվություն
Հոգեթերապիա
Սեմինարներ
Դասընթացներ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Գործընկերությունները մեզ օգնում են դարձնել հոգեբանական աջակցությունն ավելի հասանելի և կանխատեսելի։